Ազգային ժողովը պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը


Ազգային ժողովը պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը

  • 19-02-2020 16:00:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ փետրվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
 
Բացելով խորհրդակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը խոսել է խորհրդարանի առաջիկա աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նոր նստաշրջանի մեկնարկին, և մարտի 31-ին սպասվող համապետական ընտրություններով պայմանավորված՝ խորհրդարանի հետագա ամիսների գործունեությանը: ԱԺ նախագահի խոսքով՝ 6-րդ գումարման Ազգային ժողովը, ամենայն հավանականությամբ, նիստեր կգումարի փետրվար, ապրիլ և, ըստ անհրաժեշտության, նաև մայիս ամիսներին ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին:
 
Անցնելով առաջիկա նիստի օրակարգում առաջադրված հարցերի քննարկմանը՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյանը ու արտադրության և արտադրական ենթակառուցվածքվածքների մշտական հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը ներկայացրել են հանձնաժողովներում քննարկված նախագծերը և դրանց վերաբերյալ հանձնաժողովների տված եզրակացությունները:
 
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին ժամը 11:00-ին: Նախատեսվում է նաև օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ընթացակարգ:
 
Արցախի Հանրապետության
 
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
 
--
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն