ԿԳՄՍ նախարարն անցորդներին գրքեր է նվիրել


ԿԳՄՍ նախարարն անցորդներին գրքեր է նվիրել

  • 19-02-2020 18:07:51   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անցորդներին գրքեր է նվիրել:
 
«Նախարար Արայիկ Հարությունյանը նախարարության աշխատակիցների հետ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տարածքում անցորդներին նոր հրատարակված գրքեր է նվիրել և շնորհավորել տոնի կապակցությամբ:
 
Հաջորդիվ նախարարը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում մասնակցել է արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառ-ցուցահանդեսին, որին իրենց մանկապատանեկան գրական հավաքածուներով մասնակցել են հայկական մի շարք հրատարակչություններ և գրատներ:
 
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հեքիաթի սրահում, «Հեքիաթի դեսպաններ» խորագրով ծրագրի շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանը փոքրիկ ընթերցասերներին ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն», որից հետո զրուցել է երեխաների հետ, հարցեր տվել, ինչպես նաև պատասխանել նրանց հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play