Ուհանում նոր կորոնավիրուսով վարակվել է նաև հիվանդանոցներից մեկի ղեկավարը
19-02-2020 18:18:20 | Չինաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման էպիկենտրոնում՝ Ուհան քաղաքում, ևս մեկ գլխավոր բժիշկ է վարակվել այդ վիրուսով։ Տեղական 8-րդ հիվանդանոցի ղեկավարը ներկայում մեկ այլ հիվանդանոցում բուժում է ստանում վիրուսից։
Գլխավոր բժիշկ Վան Պինը (կին է) ունեցել է արյան բաղադրիչների կարիք, և այն գտնվել է։ Ներկայում նրան փորձում են ապաքինել, սակայն վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ մահացել է այն բժիշկը, որը հայտնաբերել է մինչ այդ անհայտ վիրուսը։
Մինչ այդ կորոնավիրուսի նոր տեսակով Չինաստանում արդեն վարակվել է մի քանի տասնյակ հազար մարդ։ Մահացածների թիվը գերազանցել է 2 հազարը։ Չինաստանից դուրս այս համաճարակի տարածվածությունը այդքան մեծ չէ, բայց կան փոքր թվով զոհեր։