Թումանյանի թանգարանը հետաքրքիր նախաձեռնություններով տոնեց գրողի 151- ամյակը

19-02-2020 18:53:41   | Հայաստան  |  Հասարակություն
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, Երևանում գրողի թանգարանը կազմակերպեց և իրականացրեց «Թումանյանի կենացը» ավանդական հյուրասիրություն և խաղ-մրցույթը, թանգարանն իր հրատարակած գրքերը վաճառեց հատուկ գնացուցակով, ներկայացրեց «Ընտանեկան փոստարկղ» կրթական ծրագիրը:



 
Թանգարանում տեղի ունեցան «Սիրունի՜կ, սիրունի՜կ» և «Ձեր ծանոթները» մանկական բանաստեղծությունների գունազարդ գրքի շնորհանդեսները
 
 
Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի խոսքերով հայ իրականության մեջ Թումանյանի հանրա
հռչակման գործառույթը շատ կարևոր է
 
 
«Նրան անհրաժեշտ է նորովի ներկայացնել
 
Վերջին տարիներին թանգարանն ամեն կերպ փորձում է Թումանյանին ճանաչելի դարձնել տարբեր տեսանկյուններից, որպես բացառիկ հասարակական, պետական գործչի
 
Պետք է ներկայացնել նրա հրապարակախոսական հոդվածները, որոնք պակաս գեղարվեստական չեն»,-նշեց Եղիազարյանը
 
 
Նրա խոսքով`համաշխարհային դաշտում Թումանյանին պատշաճ ներկայացնելու համար կարևորագույն օղակ է որակյալ թարգմանությունը
 
«Թումանյանը լավ գիտեր, թե ինչ բարդ աշխատանք է դա, և երբ համաշխարհային գործերն էր թարգմանում, ուսումնասիրում էր նրանց կյանքի ամենափոքր դրվագն անգամ, հեղինակի հոգեկերտվածքը հասկանալու համար»,-ասաց թանգարանի տնօրենը
 
 
Եղիազարյանը փաստեց, որ օտար լեզուներով հատկապես շատ են թարգմանվել Հովհաննես Թումանյանի հեքիաթները և ժամանակն է, որ  լրջորեն թարգմանվեն Թումանյանի բանաստեղծությունները և խոհափիլիսոփայական  գործերը` քառյակները
 
 
Գրողի թանգարանը փորձել է աջակցել նման գործերի թարգմանությանը
 
Բարձրակարգ թարգմանությամբ արաբերեն, ֆրանսերեն և անգլերեն  են ներկայացվել  Թումանյանի քառյակներն ու բանաստեղծությունները
 
«Այս շարքը պետք է  շարունակական լինի, որովհետև ինչպես Թումանյանն էր ասում`  քառյակները հոգու շտրիխներն են
 
Դրանցում կարող ենք գտնել Թումանյանին նրա կյանքի վերջին տարիների խոհափիլիսոփայական բարձր մղումներով»,-եզրափակեց Անի Եղիազարյանը
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 434 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար