Ընտրակաշառքի մուտացիան չիրականացվող խոստումների տեսքով

20-02-2020 11:35:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Մեր երկիրը նորից ընտրությունների նախընտրական փուլում է:



Սա ևս օրվա իշխանությունների «արտակարգ» օրակարգն է
, որին հերթական անգամ հանգել են իշխանափոխության նպատակով խոստացված, սակայն չլուծվող սոցիալ-տնտեսական խնդիրների համար մեղավորներ գտնելու «ճանապարհին»
 
 
Այս անգամ «փնտրել և գտել են», որ մեղավորը Սահմանադրական դատարանն է
 
Արհեստական այս գործընթացի իրավական խնդիրների ու հետևանքների մասին շատ է խոսվել և դեռ ավելի շատ ու երկար է խոսվելու
 
 
Պակաս կարևոր չեն նաև գործող իշխանության նման վարքագծի արդեն արձանագրված և օբյեկտիվորեն կանխատեսվող այն հետևանքները, որոնք ուղղակիորեն վերաբերում են մարդկանց սոցիալական առօրյա խնդիրներին
 
 
Լայն իմաստով ստացվում է մոտավորապես այսպիսի խնդրահարույց բանաձև.
 
«Օրվա իշխանությունները տալիս են անսահման խոստումներ, որոնք օր առաջ սպասված են, հաճելի են, ոգևորող և ի վերջո՝ առավելագույն քվեներ բերող
 
Սակայն միևնույն ժամանակ՝ կատարման տեսանկյունից այդ խոստումները մինչև վերջ պատկերացված ու հաշվարկված չեն, չեն բխում իշխող քաղաքական ուժի գաղափարական հենքից
 
Պահի թելադրանքով շատ դեպքերում նույնիսկ՝ դրանց իրականացման համար առաջարկվում են ոչ ամբողջական և իրարամերժ լուծումներ
 
Այդ լուծումներն էլ իրենց մեջ չեն ունենում ակնկալվող արդյունքի հստակ թիրախավորում, ժամկետների որոշակիություն
 
Ինչ խոսք, ընտրողի քվեն ստանալուց հետո նմանատիպ խոստումներ տվողը կունենա անսահման հնարավորություն՝ մանևրելու, խոստման կատարումը հետաձգելու, չիրականացման
դեպքում արդարացումներ գտնելու համար
 
Եթե սա էլ չի աշխատում՝ իրենց մեծ ցանկից փնտրում և գտնում են հերթական «մեղավորին»
 
Ձևավորում են այդ նոր «մեղավորին» չեզոքացման օրակարգը
 
Մի քանի ամիս էլ հանրությանը զբաղեցնում են այս օրակարգով՝ նախընտրական փուլ և նոր խոստումներ, ընտրություններ, զուգահեռաբար՝ տարբեր դատավարություններներ և այլն
 
Այդ ընթացքում, իհարկե, խորանում են սոցիալական խնդիրները
 
Հանրությանը ներշնչվում է, որ ակնհայտ տեսանելի իշխանական ձախողումներն էլ բոլորի ձախողումն են
 
Եվ եթե իշխանության օրակարգ բերված հերթական «մեղավորը» չչեզոքացվի բոլորի հավաքական ջանքերով, ապա անխուսափելիորեն ամեն ինչ ծայրահեղ վատ կլինի բոլորի համար»
 
 
Իհարկե, արդեն ակնհայտ գործադրվող այս բանաձևը որևէ կապ չունի ժողովրդավարության հաստատման և ամրապնդման հետ և՝ ընդհակառակը
 
 
Այսպիսով նաև պետական կառավարման համակարգում ձևավորվում է ամենաթողության և անպատասխանատվության մթնոլորտ՝ իր բոլոր հետևանքներով
 
Հանրային կյանքի տարբեր ոլորտների համար պատսախանատու բարձրաստիճան պաշտոնյաները նախապես արդեն գիտեն, որ անկախ իրենց կողմից թույլ տրվող ձախողումների ու անգործության՝ շարունակելու են պաշտոնավարել և իրենց աշխատավարձի չափով ամեն ամիս ստանալու են պարգևատրումներ
 
Իսկ իրենց՝ «ընտրյալների» փոխարեն միշտ էլ կարող են իրենցից դուրս փնտրել ու կգտնել «մեղավորներ»
 
 
Սա անսահման պոպուլիզմի դասական դրսևորում է, իսկ դրանով շարժվող քաղաքական ուժը կարող է միայն «արդարանալ» նեղ կուսակցական և խմբային շահով՝ իրականում առանց հաշվի առնելու դրա բացասական հետևանքները հանրային համընդհանուր շահի տեսանկյունից
 
 
 
Գործող իշխանությունների տված և չիրականացվող սոցիալական խոստումների, դրանց սպեկուլյացիաների, օբյեկտիվ իրավիճակը և արձանագրվող բացասական միտումները խեղաթուրելու, հանրային կյանքում դրանց հետևանքների, սոցիալական պաշտպանության քաղաքականության և դրան առնչվող տնտեսական զարգացման կոնկրետ ձախողումների մասին պարբերաբար հանդես ենք եկել հանրային հրապարակումներով
 
Օրինակ՝ 2019թ. դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին օրվա իշխանավորները խոստանում էին՝ խթանել կայուն զբաղվածությունը և աշխատանքը, կրճատել աղքատությունը, խթանել ներգաղթը և կանխել արտագաղթը, խթանել ծնելիությունը, առաջանցիկ բարձրացնել ցածր աշխատավարձ ունեցողների վաստակը և կենսաթոշակների չափերը, վերացնել աշխատողների և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը և այլն
 
Փաստ է, որ ամեն հաջորդ օրն առավել տեսանելի են դառնում խոստումների և իրականության խորացող խզումները
 
 
Պետք է արձանագրենք նաև, որ նախկին իշխանությունների նկատմամբ առկա էր անվստահություն և ընտրություններին կիրառվում էին ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը
 
 
Իսկ գործողները՝ ամեն գնով քաղաքացու քվեները ստանալու համար լայն դուռ են բացել չիրականացվող խոստումներով անսահման պոպուլիզմի համար
 
Սա նույնչափ վտանգավոր է, ինչպես ընտրակաշառքն ու սեփական կամքին հակառակ քվեարկությունը
 
 
Քաղաքական արդյունավետ համակարգի կայացման տեսանկյունից էլ բարձր է մնալու իրական այն ռիսկը, որ իշխող քաղաքական ուժը ընտրողի քվեին կշարունակի վերաբերվել՝ «ջրի բերած, ջրի տարած» սկզբունքի ներքո
 
 
Այս ճանապարհի վերջում մեղադրվելու է քաղաքացին, որն այդպես էլ չկարողացավ վերափոխվել և լուծել իր սոցիալական խնդիրները
 
Այլ կերպ ասած՝ անխնա «փչվող» պոպուլիզմի «փուչիկը» կհատվի իրականության հետ և …
 
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 517 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար