Վարչապետն ակնկալում է, որ համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ՀՆԱ-ի աճի ավելի մեծ ցուցանիշ կարձանագրվի

20-02-2020 15:45:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունքները, որոնց համաձայն՝
2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս, բացարձակ թվով այն կազմել է 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: 
 
Անդրադառնալով հրապարակված ցուցանիշին կառավարության ղեկավարը նշել է. «Կարող ենք արձանագրել, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք արձանագրել  2019 թվականին, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ: Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 528 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար