Վարչապետն ակնկալում է, որ համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ՀՆԱ-ի աճի ավելի մեծ ցուցանիշ կարձանագրվի


Վարչապետն ակնկալում է, որ համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ՀՆԱ-ի աճի ավելի մեծ ցուցանիշ կարձանագրվի

  • 20-02-2020 15:45:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունքները, որոնց համաձայն՝ 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս, բացարձակ թվով այն կազմել է 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: 
 
Անդրադառնալով հրապարակված ցուցանիշին կառավարության ղեկավարը նշել է. «Կարող ենք արձանագրել, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք արձանագրել  2019 թվականին, ինչի կապակցությամբ բոլորիս շնորհավորում եմ: Հույս ունեմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում 2020 թվականին ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն