Մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային

20-02-2020 16:28:49   | Հայաստան  |  Հասարակություն
 
 
Կառավարության որոշմամբ մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի մայիսի 23-ը` շաբաթ օրը:



Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ որոշման արդյունքում մայիսի վերջին 4 օրերը կլինեն ոչ աշխատանքային
 
 
Կառավարությունը հավանություն է տվել  2019 թվականի հոկտեմբերի
28-ին Երևանում ստորագրված «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև՝ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի» կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին
 
Արձանագրության վավերացումը կապահովի երկու երկրների միջև  համաձայնագրի շրջանակում բուլղարական կողմից ներկայացրած հետընդունման հայցերին պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում պատասխանելու հնարավորությունը
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 595 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար