Հրազդանի և Գորիսի տարածաշրջաների ավտաճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր

20-02-2020 17:10:04   | Հայաստան  |  Հասարակություն
 


   Փետրվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Գորիսի, Մեղրիի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում, իսկ Կապանի տարածաշրջանի ավտոճանապարհներին անձրև։ Երասխ-Զանգակատուն ճանապարհահատվածում
և Սարավանի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։ Հրազդանի և Գորիսի տարածաշրջաների ավտաճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։ 
 
Վարդենյաց լեռնանցքը առատ ձյան, բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։ 
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 569 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար