Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել

20-02-2020 18:22:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի մեղադրանքը փոփոխվել է և լրացվել:



Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը
 
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը հայտնեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ
մասով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կամ անզգուշությամբ առաջացրել են երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ)` 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետի (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը  կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) փոխարեն
 
 
Դատարանը բավարարել է Աբրահամյանի կալանքի միջնորդությունը, սակայն այլընտրանքային խափանման միջոց է ընտրել գրավը՝ 5 միլիոն դրամի չափով
 
 
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել նաև 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք)
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 827 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար