Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ


Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Արցախ

  • 20-02-2020 19:11:39   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային այցով աշխատակազմի հետ միասին մեկնել է Արցախ:
 
Այցի ընթացքում նախատեսված են պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Նախագահ Բակո Սահակյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Նախատեսված են այցեր ու մանրամասն աշխատանք զորամասերում, առանձնազրույցներ զինվորների ու սպաների հետ, այդ թվում՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մասնագիտացված ստորաբաժանման ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործընկերների մասնակցությամբ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորում է բոլորին Արցախի վերածննդի օրվա առիթով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն