Առաջին անգամ Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը՝ Հայաստանում
21-02-2020 13:20:49 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Առաջին անգամ Հայաստանում հայ գիտնական, բույսերի գենետիկ Աննա Նեբիշը շահել է ԵՄ Հորիզոն 2020 Մարի Սկլոդովսկա-Կյուրի անհատական կրթաթոշակը: Աննա Նեբիշը խաղողի գենետիկայի հետազոտություններով զբաղվում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում:
Այս կրթաթոշակի շնորհիվ Աննա Նեբիշը ժամանակակից մեթոդներով կիրականացնի խաղողի գենետիկայի ուսումնասիրություններ նոր գեներ հայտնաբերելու նպատակով: Նոր բազմակողմանի ուսումնասիրությունները նախատեսվում է իրականացնել Իսպանիայի Լոգրոնյո քաղաքի Խաղողի և գինու հետազոտությունների ինստիտուտում: Արդյունքները թույլ կտան ստանալ խաղողի նոր սորտեր ոչ թե քիմիական նյութերի ազդեցությամբ, այլ խաղողի սելեկցիայի և գենետիական ինժեներիայի աշխատանքների շնորհիվ, ինչը նորարարական լուծումներ կառաջարկի խաղողագործության և գինեգործության զարգացման համար: