Իրանում եւս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից


Իրանում եւս երկու մարդ է մահացել կորոնավիրուսից

  • 21-02-2020 15:40:41   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանում կորոնավիրուսով 13 նոր վարակվածների թվում մահվան երկու դեպք Է արձանագրվել: Այդ մասին հայտնել Է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:
 
«Վարակման նոր հաստատված դեպքերի թվում երկու մարդ, ցավոք, մահացել Է»,-ասված Է պաշտոնյայի հայտարարության մեջ, որը մեջբերված Է գերատեսչության կայքում: Իրանում նոր կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել Է 18-ի: Վարակման դեպքեր են նշվել Կումում, Արաքում, Թեհրանում եւ Գիլյանում, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել Է չորսի:
 
Նոր հիվանդացածների մեծամասնությունը կա՛մ Կումի (շիա մուսուլմանների, այդ թվում՝ արտասահմանից, ուխտագնացության վայր) բնակիչներ են, որտեղ առաջին անգամ գրանցվել Է վիրուսը, կա՛մ վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում եղել են այնտեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը