Արա Շահվերդյան, Ռոբերտ Բեգլարյան. հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները

22-02-2020 14:28:28   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Իրանում կայացած  խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով հայտնի է, թե հայ թեկնածուներից ովքեր են անցել խորհրդարան: Ըստ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածու Արա Շահվերդյանի շտաբի պետ Րաֆֆի Փիրումյանի, քվեների ստացման ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արա Շահվերդյանը: «Իրանի հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում էր 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Արա Շահվերդյանը ստացել է շուրջ 66 տոկոս քվե: Դա նշանակում է, որ այս ընտրատեղամասում երկրորդ փուլ չի անցկացվելու, քանի որ կա թեկնածու, ով հավաքել է 50 տոկոսից ավելի ձայն: Այնպես, որ նոր ձևավորվող խորհրդարանում իր տեղն ունի Արա Շահվերդյանը: Երկրորդ փուլ անցկացվելու են այն ընտրատարածքներում, որտեղ որևէ թեկնածու 50 տոկոսից ավելի ձայն չի հավաքել»,-«Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Փիրումյանը: 
 


Րաֆֆի Փիրումյանը նաեւ տեղեկացրել է, որ Իրանի հարավային հատվածում բարձր տոկոսով հաղթանակ է տոնել Ռոբերտ Բեգլարյանը: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում
էին Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը:   
 
Ըստ աղբյուրի, Իրանում փետրվարի 21-ին անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է եղել, որից 30 միլիոնը տղամարդիկ էին, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը՝ 3 միլիոն: Իրանի Մեջլիսն ունի 290 տեղ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները:  
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 729 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար