4,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում


4,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում

  • 24-02-2020 10:08:48   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

4,8 մագնիտուդով երկրաշարժ Է փետրվարի 24-ին գրանցվել Թուրքիայի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել Է Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Տարերքի օջախը գտնվում Էր 7 կմ խորության վրա, Էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ Է բնակվում: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Փետրվարի 23-ին Իրանի եւ Թուրքիայի սահմանի մոտ տեղի Է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով տուժել Է ավելի քան հարյուր մարդ, զոհվել Է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը