Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին


Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին

  • 24-02-2020 10:25:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին:
 
«Խորը ցավակցություն ենք հայտնում Վանի ավերիչ երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում», տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
 
Երկրաշարժը տեդի է ունեցել Թուրքիայի և Իրանի սահմանին: Էպիկենտրոնը գտնվել է իրանական Հաբաշ –է Օլյա գյուղից ոչ հեռու, որը Թուրքիայի հետ սահմանից հեռու է շուրջ 10 կիլոմետր: Երկրաշարժի հզորությունը եղել է 5.7 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 9 մարդ, 37 մարդ տուժել է:  Զոհվածների թվում կան երեխաներ: Տուժածներից  8-ը գտնվում է ծանր վիճակում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն