Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների` 2019 թ-ի կատարած աշխատանքները


Ամփոփվել են Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների` 2019 թ-ի կատարած աշխատանքները

  • 24-02-2020 16:22:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը կատարած աշխատանքային այցի ընթացքում ամփոփել է զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին, երկրորդ և երրորդ կայազորային քննչական բաժինների` 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքները:
 
Նշված կայազորային քննչական բաժինների պետերը հանդես են եկել զեկույցով՝ ներկայացնելով 2019 թվականի կայազորային քննչական բաժինների գործունեությունը՝ թվային ցուցանիշներով:
 
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը ամփոփման ընթացքում տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ աշխատանքի կազմակերպման և քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
 
Հանդիպման ավարտին Ա.Կրկյաշարյանը կայազորային քննչական բաժինների աշխատանքները դրական գնահատեց և հորդորեց աշխատել նույն ջանասիրությամբ և պատասխանատվությամբ, գրանցել նոր հաջողություններ. «Աշխատանքների կատարելագործմանն ուղղված քայլերը պետք է կրեն ամենօրյա բնույթ: Մեր խնդիրը թվային ցուցանիշները չեն, այլ՝ աշխատանքների գրագետ և արդյունավետ կազմակերպումը»,- ընդգծեց Արտակ Կրկյաշարյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն