Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել


Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել

  • 24-02-2020 17:48:51   | Հայաստան  |  Իրավունք

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՔԾ-ից։
 
«Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- հայտնեցին ՀՔԾ-ից։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է ՀՔԾ` լրացուցիչ քննության։ Ըստ դատախազության՝ արարքը սխալ է որակվել ՀՔԾ-ի կողմից։
 
«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բաբլոյանի արարքը առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին: Հետևաբար դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»,- փետրվարի 10-ին հայտնել էին դատախազությունից։
 
Ցուցումից մեկ շաբաթ անց պարզ օր դարձել , որ ՀՔԾ քննիչը չի շտապում վերաորակել Ա.Բաբլոյանին եւ Ա.Բաբայանին առաջադրված մեղադրանքները եւ առարկություն է ներկայացրել հսկող դատախազի ցուցումի դեմ։ Դատախազությունն էլ իր հերթին մերժել է ԱԺ նախկին նախագահ Ա. Բաբլոյանին և աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բաբայանին առաջադրված մեղադրանքները փոփոխելու դատախազի ցուցումի դեմ ՀՔԾ քննիչի ներկայացրած առարկությունը։
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play