ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության


ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալը ենթարկվել է աչքի անվճար վիրահատության

  • 25-02-2020 11:23:01   | Հայաստան  |  Հասարակություն

Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իրեն անհրաժեշտ հետազոտությունները և վիրահատությունը կազմակերպելու հարցում:
 
Դիմումատուն, մասնավորապեսնշել է, որ ունի աչքերի հետ կապված խնդիրներ, և իրեն անհրաժեշտ է վիրահատություն:
 
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն:
 
Արդյունքում, դատապարտյալն այցել է բժշկական հետազոտություններ, ապա ենթարկվել աչքի վիրահատական միջամտության, որը կազմակերպվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով։
 
Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի հետվիրահատական դեղորայքային բուժման ընթացքին։
Նոյյան տապան  -   Հասարակություն