Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և թագաժառանգին


Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և թագաժառանգին

  • 25-02-2020 11:28:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: 
 
Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի երկխոսությունը և բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսանում տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման համար:
 
Նախագահը համոզմունք է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Քուվեյթի միջև ձևավորված փոխգործակցությանն՝ ի շահ երկու ժողովուրդների: 
 
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության Թագաժառանգ Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին` երկրի Ազգային տոնի առթիվ:
 
Նախագահը նշել է, որ երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը կշարունակեն առավել զարգանալ և խորանալ՝ ի շահ երկու ժողովուրդների։
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play