«ԱՅՈ»-ն այլընտրանք չունի. Ֆելիքս Թոխյանը վերահաստատեց


«ԱՅՈ»-ն այլընտրանք չունի. Ֆելիքս Թոխյանը վերահաստատեց

  • 25-02-2020 14:37:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Օրերս ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը հայտարարեց, որ այսօր էլ պատրաստ է, ստորագրել բոլոր այն որոշումները, որը ՍԴ –ում կայացրել է 20 տարի շարունակ:
 
Արձանագրենք՝ ոչ մի մեղքի զգացում, ոչ մի զղջում, կատարված հանցանքի մասին հրապարակային հայտարարում և որ զավեշտալի է, դրանով հպարտացում:
Եթե ՍԴ մնացած որոշումները գտնվում են իրավաբանական դիսկուսի շրջանակներում, ապա երկուսը աներկբա հանցանք եմ, քանի որ ՍԴ-ի կողմից հանուն ղարաբաղյան կլանի իշխանության գալու և դրա պահպանման ոտնահարվել է իրավաբանության հիմքը կազմող նորմը, այն է հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն:
Այսպես՝ հանրահայտ փաստ առաջին:
Ռ. Քոչարյանը մինչև 1997 թ-ը եղել է Արցախի Նախագահը: Նա որպեսզի ընտրվեր Արցախի նախագահ պետք է 10 տարի անընդմեջ ապրեր Ղարաբաղում:
Որպեսզի կարողանար ընտրվեր ՀՀ Նախագահ, ապա պետք է 10 տարի անընդմեջ ապրեր Հայաստանում:
Ֆելիքս Թոխյանը, որպես ղարաբաղցի, պետք է որ իմանար թե ով է Ղարաբաղի նախագահը:
Այստեղից էլ բխում է, որ Ռ. Քոչարյանի կողմից, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված բնակության մասին տեղեկանքը, ըստ որի նա 10 տարի շարունակ անընդմեջ բնակվել է ՀՀ ում եղել է ակընհայտ կեղծ, հանրահայտ փաստ, սակայն նույն Ֆելիքս Թոխյանը և ՍԴ այլ անդամները հանցանք կատարելով անտեսել են հանրահայտ փաստը և Ռ. Քոչարյանին կարգել ՀՀ Նախագահ:
Հանրահայտ փաստ երկու:
ՀՀ Սահմանադրությունը արգելում է նախագահի ընտրությունների անցկացումը արտակարգ իրավիճակի պայմաններում:
Ընտրությունները սկսվում են քարոզարշավի մեկնարկով և ավարտվում են ՍԴ որոշման օրը:
2008 թ-ի մարտի 2-ին ՀՀ ում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
ՍԴ անդամները, այդ թվում նաև Ֆելիքս Թոխյանը 2008 թ-ի նախագահական ընտրությունների հետ կապված վերջնական որոշումը կայացրել են արտակարգ իրավիճակի պայմաններում, դրանով իսկ շարունակել են ընտրությունները այն բացառող հանգամանքներում:
Փաստացի կատարել են հանցանք և անտեսել հանրահայտ փաստը:
Այսքանից հետո Ֆելիքս Թոխյանը հպարտորեն հայտարարում է, որ կրկին կկատարի նույն հանցանքը:
Այստեղից էլ ակընհայտ է, որ այն, որ ՍԴ 6 անդամներ կատարել են հանցագործություն արդարադատության դեմ նույնպես հանրահայտ փաստ է և ի տարբերություն ղարաբաղյան կլանի մնացորդ ՍԴ անդամների ՀՀ Ժողովուրդը չի կարող անտեսել այս փաստը, քանի որ դա կլինի հանցանք արդեն սերունդների նկատմամբ:
Ամփոփեմ
ՍԴ հանցագործ անդամները պետք է հեռացվեն և ենթարկվեն պատասխանատվության:
<< ԱՅՈ >> -ն այլնտրանք չունի:
 
իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play