ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց


ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 46կգ դեղամիջոց

  • 25-02-2020 16:03:25   | Հայաստան  |  Իրավունք

 
 
  Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս Բագրատաշենի անցակետում  կանխել են  ընդհանուր շուրջ 46կգ տարբեր տեսակի դեղամիջոցի անօրինական ներմուծման դեպքեր:
Մի դեպքով` վարչության աշխատակիցները ՀՀ քաղաքացու ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցի տակ գտնվող թաքստոցից և շարժիչի օդազտիչի պլաստմասե տուփից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված  տարբեր տեսակի 10կգ դեղամիջոցներ:
 
Բագրատաշենի անցակետում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները` ՀՀ մեկ այլ քաղաքացու տրանսպորտային միջոցի զննությամբ, մեքենայի ցուցիչների վահանակի հետնամասից և պահեստային անվադողի միջից  հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված շուրջ 36կգ դեղամիջոց: 
 Դեպքերով ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով, Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված  նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը: 
 
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք