Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին

  • 25-02-2020 16:55:23   | Շվեյցարիա  |  Մամլո հաղորդագրություն

Փետրվարի 25-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով  Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիին:
 
Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում  գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:
 
ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը  և հանձնառությունը  Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվել է այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում: 
 
Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝  Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում: 
 
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն