Սերժ Սարգսյանի գույքը շարունակում է մնալ կալանքի տալ


Սերժ Սարգսյանի գույքը շարունակում է մնալ կալանքի տալ

  • 25-02-2020 17:33:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Դիզվառելիքի գործով մեղադրյալ Սերժ Սագսյանի գույքը շարունակում է մնալ կալանքի տալ: Փաստաբանները բողոք են ներկայացրել դատարան, այդ գործը քննվում է դատարանի կողմից: Այս մասին այսօրվա դատական նիստից հետո լրագրողներին ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
 
«Ես խոստացել եմ հանրությանը ցույց տալ, թե այս քրեական գործը ոնց է կառուցվել, ինչ աղաղակող փաստեր կան այն մասին, որ պարոն Սարգսյանի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Սա զավեշտ է, որ կարող է դառնալ քրեական գործ, մեղադրանք առաջադրվել ու գալ դատարան»,- անդրադառալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ ասաց փաստաբանը:
 
Հարցին, թե քաղաքական ենթատե՞քստ կա այս ամենում, Մակինյանը պատասխանեց. «Ենթատեքստ չկա, սա ուղղակի քաղաքական հետապնդում է: Դա ուղղված է պարոն Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն»:
 
Նա հավելեց, որ հերթականութամբ ներկայացնելու է այս քրեական գործի փուչ ու շինծու լինելը:
 
Հարցին, թե արդյոք գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյա՞նն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ, փաստաբանը պատասխանեց. «Այդ ցուցմունքն էլ չկա, միայն ցուցմունքը գործի մեջ կարված լինելը չի նշանակում, որ դա կշիռ է: Ես դեռ անուններ չեմ ուզում տալ դեռևս: Ամեն ապացույց չէ, որ կարող է անցնել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մաղերով ու մնալ ապացույց»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play