Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է ոստիկանության համակարգում բարեփոխումների հիմնական ուղղությունները

25-02-2020 17:40:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի հանրային քննարկումը:
 
Այն կազմակերպվել էր «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից, որին մասնակցում էին պետական և մասնավոր հատվածի շուրջ երեք տասնյակ ներկայացուցիչներ:
 
Փոխնախարար Գրիգորյանը բացման
խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկեր հասարակական կազմակերպություններին շարունակական համագործակցության և նման քննարկում կազմակերպելու համար, ինչպես նաև աշխատաժողովի մյուս մասնակիցներին՝ իրենց ցուցաբերած հետաքրքրվածության ու ներգրավվածության համար:
Քրիստիննե Գրիգորյանի խոսքով՝ որպես նպատակ՝ բարեփոխումների վերջնարդյունքը պետք է լինի հանրության վերաբերմունքի դրական փոփոխությունը ոստիկանության հանդեպ: Փոխնախարարը, որպես ռազմավարական բարեփոխումների հաջողության երկարաժամկետ գրավական, կարևորել է նաև ներառականությունը՝ սկսած օրենդրական մշակումից, մինչև պրակտիկ կիրառություն և հաշվետվողականություն:
 
Ռազմավարության սեկտորալ քննարկման բովանդակային փուլի ժամանակ փոխնախարարը ներկայացրել է բարեփոխումների հիմնական ուղղությունները, անդրադարձել ոստիկանական կրթության ոլորտում սպասվող փոփոխություններին, քաղաքական պատասխանատվությամբ օժտված կառուցվածքի ձևավորմանը, Պարեկային ծառայության ներդրմանը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծմանը, համայնքային ոստիկանության գործառույթների վերանայմանն ու  Ոստիկանության զորքերում նախատեսվող փոփոխություններին:
Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխանը քննարկման մասնակիցների և բանախոսների միջև:
 
   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 504 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար