Խորհրդակցություն փրկարար ծառայությունում

25-02-2020 19:11:30   | Հայաստան  |  Հասարակություն
 
 
 
Փետրվարի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:



 
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ
 
 
ՓԾ տնօրենը
տեղեկացրեց, որ ս.թ. փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է բավականին լուրջ անելիքներ փրկարար ծառայության կողմից և հանձնարարեց փ/ծ ստորաբաժանումների ղեկավարներին հնգօրյա ժամկետում նախապատրաստել վերոնշյալ օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը
 
 
Միաժամանակ, հանձնարարեց ՓԾ կադրերի վարչությանը
հնգօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել փ/ծ կանոնադրության, պաշտոնի անձնագրերի մեջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ՓԾ աշխատակիցների անվանացանկի մշակման վերաբերյալ
 
 
Վ. Գաբրիելյանն անդրադառնալով ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով տարածքային ստորաբաժանումներում ծառայության կրման ընթացքի, ծառայողական փաստաթղթերի ստուգման և մեթոդական օգնության ցուցաբերման նպատակով գործուղված աշխատանքային խմբի կատարած աշխատանքներին՝ Փրկարարական ուժերի վարչությանը հանձնարեց ավարտելուց հետո ամփոփել հայտնաբերված թերությունները և ներկայացնել փետրվարի 28-ին կայանալիք փ/ծ տնօրենի ուսումնական խմբի պարապմունքին
 
 
Ծառայության տնօրենը հանձնարարեց ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին սպասարկման տարածքներում առաջացած հրդեհներին օպերատիվ արձագանքելու նպատակով երկու մարտական հաշվարկ ուղարկելու ժամանակ՝ անձնակազմի առկայության դեպքում, 2-րդ ընթացքը չդիտարկել որպես ջրատար։
 
Բնակչության պաշտպանության վարչությանը հանձնարարվեց իրականացնել «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների պլաններում բնակչության պաշտպանության վերաբերյալ բաղադրիչների հստակեցում
 
Քաղաքացիական պաշտպանության վարչությանը հանձնարարվեց լրամշակել ՔՊ պատրաստականության բերման պլանները, ներկայացնել առաջարկություն պատրաստականության բերման մոտեցումներն առկա պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ և զեկուցել
 
 
Ծառայության տնօրենը խոսեց անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության, կառավարության հանձնարարականների կատարման մասին
 
Խնդիր դրվեց, որ բոլոր ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների աշխատանքները պլանավորեն այնպես, որ ստորաբաժանումներում աշխատող բոլոր աշխատակիցներն ունենան հավասարաչափ ծանրաբեռնվածություն
 
 
Հանձնարարվեց բարձրացնել պահանջկոտության մակարդակը ենթակաների կողմից հանձնարարականների կատարման վերջնական արդյունքների նկատմամբ և այդ հարցը կապել փրկարար ծառայողների աշխատանքի գնահատման չափորոշիչների հետ
 
Բացատրվեց, թե ստորաբաժանման ղեկավարները, ինչպես և ինչ բալային համակարգով պետք է գնահատեն իրենց աշխատակիցների կատարած աշխատանքները
 
 
Ծառայության կազմակերպման վարչության պետ փ/ծ գնդապետ Տ. Ավագյանը զեկուցեց կատարված և չկատարված հսկողականների, փաստաթղթերում հայտնաբերված սխալների, վրիպակների մասին
 
Ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը հսկողություն իրականացնել մարզերում և Երևան քաղաքում տեղադրված ազդարարման վերջնակետային սարքերի հաշվառման նկատմամբ
 
 
Բոլոր մարզային փրկարարական վարչություններին հանձնարարվեց ազդարարման համակարգի օպտիմալացման և առավել արդյունավետ ձևերի ներդրման ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնել և ներկայացնել առաջարկություններ՝ նորարարական մոտեցումները համակարգում ներդնելու համար
 
 
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ տեսախցիկով սաղավարտների ծրագրավորումը ավարտվել է, ծառայության տնօրենը հանձնարարեց ծառայության կազմակերպման վարչությանը մինչև փետրվարի 28-ը մշակել հրշեջ նոր սաղավարտների շահագործման ուղեցույց, իսկ ՓԾ տարածքային ստորաբաժանումներին հանձնարարվեց իրականացնել ուսուցում ըստ մշակված ուղեցույցի և ուսուցման ավարտից հետո ընդունել ստուգարքներ
 
 
Ծառայության տնօրենը կրկին անդրադառնալով անձնակազմի ուսուցման հարցին ՓԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց բուսածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավել միայն ուսուցում անցած, և բուսածածկ տարածքների հրդեհաշիջման մեթոդական ձեռնարկից ստուգարք հանձնած ծառայողներին
 
Հատկապես շեշտեց հետևել Տավուշի մարզի ՔՊ հենակետի հրշեջ փրկարարների ուսուցմանը
 
 
Ծառայության տնօրենը հանձնարարեց Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետին թարմացնել ազդարարման սխեման
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 537 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար