Հայաստանը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն. Նիկոլ Փաշինյան


Հայաստանը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն. Նիկոլ Փաշինյան

  • 25-02-2020 19:14:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատում է՝ Հայաստանը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն, արձանագրում՝ 2019-ին ապրանքների և ծառայությունների արտահանումն աճել է 10.3%-ով:  Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
 
«Սիրելի հայրենակիցներ, հիշում եք, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով հրապարակել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը պետք է լինի բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր, որը պետք է ունենա արտահանմանը միտված տնտեսություն»,-նշել է վարչապետն ու ներկայացրել 2019 թվականի արդյունքները:
 
Մշակող արդյունաբերությունը աճել է 12%-ով` ՀՆԱ-ի կառուցվածքում 12․1% կշռով դառնալով տնտեսության առաջատար ճյուղը: Ի գիտություն. հանքարդյունաբերությունը այս թվի մեջ չի մտնում. խոսքը միայն մշակող արդյունաբերության մասին է:
Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականի արդյունքներով աճել է 10.3%-ով: Ընդ որում միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը աճել է 26.9%-ով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 13.5%-ով
Զբոսաշրջությունը, որը նույնպես արտահանում է համարվում, քանի որ դրանից օգտվում են օտարերկրյա քաղաքացիները, աճել է 14.7 տոկոսով եւ որպես արդյունք, տնտեսության ամենաարագ աճող ճյուղը եղել է կացության և հանրային սննդի ծառայությունների ոլորտը` 2018-ի համեմատ աճելով 27.2%-ով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն