Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՇՆՈՐՀԱՒՈՐԵՑ ԻՐԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ

26-02-2020 10:05:01   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր՝ Երեքշաբթի, 25 Փետրուար 2020-ին, Թեհրանի Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանի, ինչպէս նաեւ նորընտիր պատգամաւորներու ուղղած իր նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ջերմօրէն շնորհաւորեց անոնց ընտրութիւնը:
 
Յայտնենք, որ Թեհրանի եւ Հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ընտրուեցաւ Արա Շահուերդեանը, իսկ Սպահանի եւ Հարաւային իրանահայութեան պատգամաւոր ընտրուեցաւ Ռոպերդ Բեգլարեանը: Երկու պատգամաւորները Իրանի հայութեան կեանքի գործօն մասնակցութիւն բերած են անդամակցելով զանազան մարմիններու: Անոնք նաեւ մասնակցած են Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան ազգային ժողովներուն:
 
Նորին Սրբութիւնը իր շնորհաւորական նամակին մէջ մաղթեց, որ նորընտիր պատգամաւորները վերանորոգ նուիրումով իրենց նպաստը բերեն Իրանի Իսլամական Հանրապետութեան յառաջդիմութեան եւ Իրանի հայութեան կեանքի առաւել ծաղկման:
 
ընտրութիւնը:   Յայտնենք,
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 395 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար