ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է քաղաքացու

26-02-2020 11:42:42   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է  քաղաքացու և լսել նրա մտահոգությունները՝ իր դիմումների հիման վրա քրեական գործերի նախաքննության վերաբերյալ:
 


Կոմիտեի նախագահը ներկայացրել է քաղաքացու դիմումների հիման վրա հարուցված քրեական գործերի վերաբերյալ կայացված դատավարական որոշումները  և վստահեցրել, որ յուրաքանչյուր դեպքով ձեռնարկվել
և շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական գործողությունները՝ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար:                                                  
 
ՔԿ նախագահի կողմից տեղում որոշ հարցերի տրվեցին սպառիչ պատասխաններ, մյուսների վերաբերյալ՝ հանձնարարություններ՝ նախաքննության ընթացքն առավել արդյունավետ կազմակերպելու համար: 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 346 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար