Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում


Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

  • 26-02-2020 13:54:39   | Հայաստան  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Լճաշեն» պոմպակայանում տրանսֆորմատորի վթարի հետևանքով ս.թ. փետրվարի 26-ին ժամը 09:30-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի, այդ թվում Գագարինավան թաղամասի, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
26.02.2020թ                                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Հասարակություն