ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը


ՀՀ պաշտպանության նախարարը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը

  • 26-02-2020 15:48:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Փետրվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։
 
ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրած առաջին կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ: Նշելով, որ սիրում են ընտրած մասնագիտության խորհրդավորությունն ու գաղտնիությունը, կին զինծառայողները վստահեցրել են, որ ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ են տղամարդկանց հետ հավասար հաղթահարել ցանկացած փորձություն և, անհրաժեշտության դեպքում, մարտի դաշտում կատարել հատուկ նշանակության խնդիրներ։ Հատուկ նշանակության բրիգադի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենց առջև նպատակ են դրել ավելի կոփվել, յուրացնել նոր հմտություններ և լինել լավագույնը, հասնել մասնագիտական բարձունքների։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play