ՏՄՊՊՀ-ն և «Ամբերդ» հետազոտական կենտրոնը քննակեցին համագործակցության նոր ուղղությունները

26-02-2020 16:05:01   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր հանդիպել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ամբերդ հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին:
 
Քննարկվել են տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերը, մասնավորապես հանձնաժողովի աշխատանքներում տեղական գիտական ներուժի օգտագործումը, ինչպես նաև
բուհ-ից աշխատաշուկա
անցումն ավելի սահուն դարձնելուն միտված համատեղ քայլերի ձեռնարկումը: Գեղամ Գևորգյանը իր խոսքում նշել է, որ «Ամբերդ» կենտրոնի հետ համագործակցության հաջողված փորձ ունեն՝ հիշատակելով նախորդ տարի կարագի
շուկայի ուսումնասիրության ժամանակ կենտրոնի տրամադրած վերլուծությունը, որն անչափ օգտակար եղավ, և հույս հայտնելով, որ հետագայում այդ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ: Մասնավորապես
առաջարկել է այս տարի նույնպես համագործակցել ապրանքային շուկաներում կատարվող ուսումնասիրությունների շրջանակում՝ ընտրելով հինգ շուկաներից որևէ մեկը:
 
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանն իր հերթին կարևորել է պետական մարմինների հետ փոխշահավետ համագործակցությունը, որը դրական արդյունքներ է արձանագրում:
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության
պետական հանձնաժողով
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 352 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար