Հայկական գինիների նոր հաղթանակները MUNDUS Vini 2020 մրցույթին


Հայկական գինիների նոր հաղթանակները MUNDUS Vini 2020 մրցույթին

  • 26-02-2020 16:55:57   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հպարտ է տեղեկացնել, որ օրերս տեղի ունեցավ MUNDUS Vini Spring Tasting 2020 գինու հեղինակավոր մրցույթը, որին մասնակցել է շուրջ 7500 գինի ամբողջ աշխարհից։
Մրցույթին 54 երկրից ժամանած գինու 268 փորձագետ կույր համտեսների արդյունքում ոսկե մեդալով են պարգևատրել 1546 գինու, իսկ արծաթե մեդալով՝ 1406 գինու։ 
 
Հայկական գինիներից 10-ն արժանացել են ոսկե մեդալի, 10-ը՝ արծաթե, իսկ երկուսը պարգևատրվել են «Best of show» մրցանակով։ Մասնավորապես՝
2106 Voskevaz Karasi Collection Areni Noir և 2018 Tariri White Dry Wine գինիներն արժանացել են «Best of show» մրցանակին։
Ոսկե մեդալակիրներն են՝
2017 Voskevaz Karasi Collection Voskehat
2016 Voskevaz Voskepar
2017 Van Ardi Reserve Haghtanak Kakhet
2017 NOA Noah of Areni Areni Reserve
2017 NOA Noah of Areni
2017 ARAG Amphore Areni Noir
2017 Davit Areni Noir
2017 Mkhitar Gosh White Dry Wine
Արծաթե մեդալներ են նվաճել հետևյալ գինիները՝
2017 Van Ardi Reserve Areni
2019 Armenia Dry White wine
2016 Voskevaz Karasi Collection Haghtanak
2017 NOA Noah of Areni Red Classic
2019 Van Cat Voskehat
2018 Van Cat Areni
2017 NOA Red Reserve
2018 NOA White
2018 Takar White Dry Wine Kangun
2017 Sargon White Dry Wine
Սրտանց շնորհավորում ենք թե ընկերություններին, թե հայկական գինու սիրահարներին հաղթանակների առթիվ։
Նման հեղինակավոր մրցույթներին հայկական գինիների գրանցած հաջողությունները ոչ միայն լուծում են հայկական գինու արտադրանքի ճանաչելիության բարձրացման խնդիրը միջազգային ասպարեզում, այլև ստեղծում են վստահություն գինու քմահաճ սպառողների շրջանակում «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ գինիների հանդեպ՝ այսպիսով ամրագրելով Հայաստանի որպես գինու նվիրական երկիր ուրույն տեղն ու դիրքը «գինու միջազգային քարտեզի վրա»։ 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play