Փրկարարները հայտնաբերել են Գավառ քաղաքում կորած քաղաքացու դին. ԱԻՆ


Փրկարարները հայտնաբերել են Գավառ քաղաքում կորած քաղաքացու դին. ԱԻՆ

  • 26-02-2020 17:00:22   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 26-ին՝ ժամը 11:26-ին, փրկարար ծառայողների և ոստիկանության աշխատակիցների կողմից որոնողական աշխատանքները վերսկսվել են:
 
Ժամը 15:10-ին փրկարարները Գավառի «Բզոյի գյոլ» կոչվող տարածքի մոտակայքում հայտնաբերել են Բագրատ Մ.-ի (ծնված 1983 թ.) դին:
 
ԱԻՆ-ը հիշեցնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Բագրատ Մ.-ն (մոտ 32 տարեկան) փետրվարի 25-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։հա
 
 
Քաղաքացին վերջին անգամ հեռախոսով խոսել է ժամը 21:30-ին և տեղեկացրել, որ գտնվում է Ծաղկաշեն համայնքին հարակից «Սպիտակ Քար» կոչվող հանդամասում:
 
ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել էր վերոնշյալ տարածք՝ որոնողական աշխատանքների:
 
Ժամը 01:36-ից փրկարարները ոստիկանության աշխատակիցների և քաղաքացու հարազատների հետ համատեղ իրականացրել են որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 02:17-ին տեղանքի բարդ ռելիեֆի և մթության պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն