«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

26-02-2020 17:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, պետական վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա, կասեցել էր «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին («Norma» ապրանքանիշ) պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը,
տվել էր խախտումները վերացնելու հանձնարարական:
 
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները ստուգիչ այց են կատարել «Ագրոպրոդ» ընկերություն և պարզել, որ նախկինում հայտնաբերված թերությունները վերացվել են, իրականացվել են արտադրական տարածքների, հատակի և պատերի անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ, ախտահանվել են սարքավորումները, լվացման տարողությունները փոխարինվել են։
 
Տեսչական մարմինը վերացրել է կասեցման որոշումը և «Ագրոպրոդ» ՍՊԸ-ին թույլատրել վերսկսել արտադրական գործունեությունը:
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 413 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար