Վրեժ Գաբրիելյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին. ԱԻՆ


Վրեժ Գաբրիելյանն ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին. ԱԻՆ

  • 26-02-2020 18:55:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԻՆ ՓԾ տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն այսօր՝ փետրվարի 26-ին, ընդունել է Շվեյցարիայի դեսպանատան անվտանգության գծով խորհրդական Ֆաբիեն Ռայդերին: Հանդիպմանը մասնակցել են Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի ազգային ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը, Փրկարար ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը և ոլորտի այլ պատասխանատուներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
 
Հանդիպման նպատակն է եղել համատեղ քննարկել Փրկարար ծառայության դերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում Շվեյցարիայի դեսպանատան և ԱԻՆ Փրկարար ծառայության միջև համագործակցության հնարավորությունները:
 
Ողջունելով հյուրին՝ ՓԾ տնօրենը կարևորել է հայ-շվեյցարական համագործակցության շրջանակներում իրականացրած աշխատանքները, ինչպես նաև նշել, որ առկա է համագործակցության հարուստ փորձ, ինչը բավական օգտակար էր և հիմք ընդունելով՝ պետք է շարժվել առաջ:
 
Վրեժ Գաբրիելյանը, ներկայացնելով արդեն ուժի մեջ մտած «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները, իր խոսքում նշել է, որ այն բավականին խոստումնալից և ոգեշնչող է, որը ենթադրում է օրենքի կիրառումն ապահովող միջոցառումների բավականին լուրջ ծրագրեր, կիրառումն ապահովող միջոցառումների ցանկը, և ինչը կբերի համակարգի առավել արդյունավետ, արդարացի և օգտակար կառավարմանը:
 
ՓԾ տնօրենն անդրադարձավ նաև «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթներին՝ ընդգծելով նախատեսվող փոփոխություններով կարգավորվող արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորության կարևորությունը, ինչը կբերի արտակարգ իրավիճակների դեպքում առավել կազմակերպված համակարգ ունենալու հնարավորության:
 
Իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիեն Ռայդերը հետաքրքրվել է, թե որքանով է անվտանգ և արդյոք գնահատվում է ռիսկերը արտակարգ իրավիճակների, աղետների դեպքում, ինչպես է իրականացվում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությունը նման դեպքերում:
 
ՓԾ տնօրենը հավաստիացրել է, որ բոլոր ազգային պլաններում հստակ ամրագրված և մշակված են համապատասխան գործողություների ցանկը, ըստ որի էլ՝ կազմակերպվում են դեսպանատների հետ տարվող աշխատանքները:
 
Իր հերթին շնորհակալություն հայտնելով հետաքրքիր զրույցի և բոլոր հարցերին առարկայական պատասխաններ ստանալու համար՝ Ֆաբիեն Ռայդերը հույս է հայտնել ամրապնդել և զարգացնել հետագա գործակցությունը:
 
Հանդիպման ավարտին Վրեժ Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատանը, պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցությունը զարգացնելու նպատակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն