«Հայաստանի Գրան Պրի 2020» մեծամասշտաբ առաջնությունը Երևանում


«Հայաստանի Գրան Պրի 2020» մեծամասշտաբ առաջնությունը Երևանում

  • 26-02-2020 19:01:36   | Հայաստան  |  Սպորտ

 
 
Այս տարվա «Հայաստանի Գրան Պրի 2020» միջազգային առաջնությունը կկայանա մայիսի 10֊ին Երևանում։
 
«Հայաստանի Գրան Պրի 2020» առաջնության սպասված հյուրերն են միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Դեյվիդ Փիքթհալը և KWU վարկածով գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը: Հանդիպում և մտքերի փոխանակում տեղի կունենա Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի, Դեյվիդ Փիքթհալի և Ալեքսանդր Պիչկունովի հետ։ Խորհրդակցության նպատակն է հետագայում միջազգային այլ լայնամասշտաբ մրցաշարերի, ինչպես նաև Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների անցկացումը ՀՀ-ում։
 
Հայաստանի Կիոկուշին Կարատեն՝ Անդրանիկ Հակոբյանի նախագահությամբ, արդեն բազում առաջնություններ է անցկացրել, և ապագայում նախատեսվում է դրանց թիվը կրկնապատկել։
Նոյյան տապան  -   Սպորտ