Մանվել Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն սուր ցավերի պատճառով դարձյալ տեղափոխվել է բ/կ


Մանվել Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն սուր ցավերի պատճառով դարձյալ տեղափոխվել է բ/կ

  • 26-02-2020 19:05:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրբաթ օրը սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գնացել տուն, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
 
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանից հետո նա նորից տեղափոխվել է հիվանդասենյակ, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Հարցին, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել այդ ընթացքում, պաշտպանը պատասխանեց. «Սուր ցավեր է ունեցել, խնդիրներ է ունեցել, ես ականտես չեմ եղել, համենայն դեպս, կիրակի օրը նրան այցելել եմ վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր էր»: Արսեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ լավագույն հիվանդանոցում չեն կարողանում ապահովել Գրիգորյանի հիվանդությունների դեկոմպեսացիան, խնդիր է դրված ապահովել գոնե կայուն վիճակը, ինչը եւս, ըստ նրա, չի հաջողվում:
 
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հունվարի 15-ին ազատ արձակվեց: Մինչ այդ դատախազության նախաձեռնությամբ արտահերթ նիստ էր հրավիրվել, որի պատճառը Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման վերաբերյալ նոր տեղեկություններն էին: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը