Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը


Արսեն Թորոսյանը Վրաստանի գործընկերոջ հետ քննարկել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը

  • 27-02-2020 10:35:44   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեի հետ քննարկել է Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել նախարար Արսեն Թորոսյանը:
 
 
«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են, և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,-նշել է Արսեն Թորոսյանը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն