Անբավարար գնահատելուց զատ, վարչապետը պետք է հայտարարեր կոնկրետ պաշտոններից ազատումների մասին. Ստյոպա Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Անբավարար գնահատելուց զատ, վարչապետը պետք է հայտարարեր կոնկրետ պաշտոններից ազատումների մասին. Ստյոպա Սաֆարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-02-2020 12:41:31   | Հայաստան  |  Հասարակություն



Անբավարար գնահատելուց զատ, վարչապետը պետք է հայտարարեր կոնկրետ պաշտոններից ազատումների մասին: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հանրային խորհրդի (ՀԽ) նախագահ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով  կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարություններին
 
Ըստ նրա՝ հասարակության համար կառավարությունում հրավիրված խորհրդակցությունն ավելի ընկալելի կլիներ, եթե դրա ընթացքում վարչապետի հնչեցրած գնահատականները զուգակցված լինեին կոնկրետ պաշտոնանկություններով: 
 
Ս. Սաֆարյանի կարծիքով, հետևանքները շատ ցավոտ կլինեն, եթե հայտարարություններին կոնկրետ պատժիչ  գործողություններ չհետևեն: 
 
«Ես որպես ՀՀ քաղաքացի ակնկալում եմ, որ այս հայտարարությունները շարունակություն ունենան: Ես տեսնում եմ վարչապետի բարձր քաղաքական կամքը պայքարելու այդ երևույթների դեմ,  ես ընդունում եմ այն ուղերձները, որ ինքը տվել է մինչև այժմ կատարված պաշտոնանկությունների տեսքով, ես սպասում եմ, որ այդ հայտարարություններն ամրագրված լինեն նույնպիսի պաշտոնանկություններով»,- ընդգծեց ՀԽ նախագահը: 
 
Վերջինիս խոսքերով՝ մինչ այժմ կոռուպցիոներների կողմից պետությանը պատճառված վնասների պետբյուջե վերականգնումների ծավալների աճ հնարավոր է արձանագրել այն դեպքում, երբ իրավապահ համակարգը կազատվի նախկինների հետ սերտ կապերի մեջ գտնվող պաշտոնյաներից.
«Օր առաջ պետք է սկսվեն ցավոտ, բայց պահանջված ռեֆորմներ ուժային կառույցներում: Հայաստանը և պարոն Փաշինյանի թիմը չեն կարողանալու առաջ շարժվել, եթե սա չի արվի»: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն