Չագուչն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, տեղերն էլ գիտեք, եթե արձանագրում եք՝ դրեք խփեք. Քաղաքական վերլուծաբանը՝ վարչապետին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



27-02-2020 13:48:31   | Հայաստան  |  Քաղաքական
Չագուչն էլ է ձեր ձեռքը, մեխն էլ, տեղերն էլ գիտեք, եթե արձանագրում եք՝ դրեք խփեք: 
 


«Նոյյան Տապան»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը երեկ կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված արձանագրումներին ու գնահատականներին: 
 
Ըստ նրա՝  կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ներկայիս տեմպերից բացի Փաշինյանից, դժգոհ է
նաև ժողովուրդը: 
 
«Եթե չխփեն, կխփեն մեզ: Այստեղ ընտրության հնարավորություն չկա, ընտրությունը մեկն է՝ կամ դու ես խփում, կամ քեզ են խփում»,- նկատեց Ռ. Մեհրաբյանը: 
 
Նրա խոսքերով, եթե կոնկրետ պաշտոնյաները թերանում են կոռուպցիայի դեմ տարվող պայքարում, ապա պետք է ազատվել նման կադրերից.«Մենք որպես հարկատուներ նման չակերտավոր իրավապահներին որպես ի՞նչ ենք ֆինանսավորում և բուծում այնտեղ, եթե նրանք մեզ համար անհրաժեշտ ֆունկացիաները չեն կատարում»: 
 
Քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ խնդիրը լուծելու համար կա և քաղաքական կամք, և քաղաքական թիմ: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1360 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար