Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից քարաթափում է գրանցվել


Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից քարաթափում է գրանցվել

  • 27-02-2020 14:35:59   | Սյունիքի մարզ  |  Հասարակություն

Փետրվարի 27-ին, ժամը 10:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թունելի հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ:
 
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ թունելի վերևի մասում կան կախված քարեր (մոտ 1 խմ ծավալով), որոնք վտանգ են ներկայացնում մոտակայքով անցնող գազատար խողովակի և թունելով երթևեկող ավտոմեքենաների համար:
 
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել քարաթափման աշխատանքներ (մոտ 7 խմ):
 
Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից կատարվել են ավտոճանապարհի մաքրման աշխատանքներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն