Առաջիկա օրերին օդի ջերմաստիճամը կբարձրանա 5-7 աստիճանով


Առաջիկա օրերին օդի ջերմաստիճամը կբարձրանա 5-7 աստիճանով

  • 27-02-2020 18:15:37   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում՝
 
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
 
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
 
 
Երևան քաղաքում՝
 
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 29-ի երեկոյան ժամերին, մարտի 1-ին սպասվում է անձրև:
 
 
 
Երևան քաղաքի փետրվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝                  17.00C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝                     -10.70C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   2.00C
Նոյյան տապան  -   Հասարակություն