Արմեն Գրիգորյանը Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում

28-02-2020 10:30:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում Վրաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու աշխատանքների շրջանակներում կարո՞ղ է քննարկվել Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկվի. այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա»:
 


Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե Իրանի, թե Վրաստանի հետ սահմանները, անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանեց.
 
«Մենք դեռ այդ իրավիճակին չենք հասել։ Անվտանգության տեսանկյունից կքննարկենք, Եթե անհրաժեշտություն լինի, կփակենք, եթե չէ, չենք փակի»։
 
Փետրվարի 25-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես
սահմանափակելու մասին:
 
Ըստ այդմ՝ երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն
 
1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝
 
ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը,
 
բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,
 
գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,
 
 
դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,
 
ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը.
 
2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«ե» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը): 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 308 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար