ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը

28-02-2020 10:20:15   |   |  Ի՞նչ է գրում մամուլը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի (պանդեմիա) առաջացման վտանգը եւ կառավարություններին կոչ Է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չԷ: Բայց կա դրա առաջացման ակնհայտ ռիսկ: Այժմ եկել Է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի փոխանցումը կանգնեցնելու համար եւ դա անեն այժմ»,- ասել Է Գուտերիշը Նյու Յորքում՝ ելույթ ունենալով The new school-ի ուսանողների առջեւ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 


Նա խոստովանել Է, որ անհանգստանում Է այն զարգացող երկրների համար, որոնք կարող են պաշարների
պակաս ունենալ վիրուսի դեմ պայքարելու համար:
 
«Եթե հիվանդությունը դուրս գա վերահսկողությունից, մենք լուրջ խնդիրների կբախվենք: Դա ավերիչ ներգործություն կունենա համաշխարհային տնտեսության վրա»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 310 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար