ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալն անցել է մի շարք հետազոտություններ և ստացել բուժումներ

28-02-2020 11:22:37   | Հայաստան  |  Իրավունք
Քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի ազգականը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը դատապարտյալի համար անհրաժեշտ հետազոտությունները և բուժումը կազմակերպելու հարցում:
 


Դիմումատուն տեղեկացրել է, որ դատապարտյալին անհրաժեշտ է թերապևտի, ակնաբույժի, մաշկաբանի, նյարդաբանի, ատամնաբույժի խորհրդատվություն և բուժում:
 
Քննարկման ընթացակարգի շրջանակում Մարդու իրավունքների
պաշտպանը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարություն, ինչպես նաև Պաշտպանի ներկայացուցիչներն իրականացրել են չհայտարարված այց քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել դատապարտյալի հետ։
 
Արդյունքում, դատապարտյալն անցել է բժշկական հետազոտություններ, և նշանակվել են համապատասխան բուժումներ:
 
Մարդու իրավունքների պաշտպանը հետևել է նաև դատապարտյալի դեղորայքային բուժման ընթացքին։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար