«Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմերը հայտերը բերել են, հիմա հաշվարկում ենք. Տիգրան Մուկուչյան


«Այո»-ի եւ «Ոչ»-ի կողմերը հայտերը բերել են, հիմա հաշվարկում ենք. Տիգրան Մուկուչյան

  • 02-03-2020 13:30:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղամասային ընտրական 7 հոգանոց հանձնաժողովներում 2-ական անդամ նշանակելու համար «Այո»-ի եւ «Ոչ»-ի շտաբները մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեին:
 
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից այսօր հետաքրքրվեցինք՝ յուրաքանչյուր կողմը քանի՞ ներկայացուցչի տվյալներ է փոխանցել:
 
«2 կողմերն էլ իրենց հայտերը բերել են, տարածքային ընտրական հանձնաժողովներն էլ նշանակումներն արել են: Հիմա հաշվում ենք, որ ամփոփ տեղեկատվություն հրապարակենք»,- ՀԺ-ին հայտնեց ԿԸՀ նախագահը:
 
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր կողմը 4016 անդամ նշանակելու իրավունք ունի: Եթե «Այո»-ի շտաբը պատրաստվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներով համալրել հանձնաժողովները, ապա «Ոչ»-ն այս հարցով դիմել էր ՀՅԴ-ին, «Լուսավոր Հայաստան»-ին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին: ՀՀԿ-ն, Դաշնակցությունն ու «Լուսավոր Հայաստան»-ն իրենց պատրաստակամությունն էին հայտնել օգնելու «Ոչ»-ի քարոզչության կողմին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում, եթե կուսակցությունների ներկայացուցիչները կցանկանան, իսկ ԲՀԿ-ն ասել էր, որ հարցը կքննարկվի կուսակցությունում:
 
Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվելու ՍԴ նախագահին եւ 6 անդամներին պաշտոնից ազատելու վերաբերյալ հարցը:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը