Ucom-ի գարնանային առաջարկը. Գնեք սմարթֆոն երկու տարով և ստացեք 2 անգամ շատ ինտերնետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ucom-ի գարնանային առաջարկը. Գնեք սմարթֆոն երկու տարով և ստացեք 2 անգամ շատ ինտերնետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 05-03-2020 16:42:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Ավանդույթի համաձայն այս տարի ևս «Յուքոմ» ընկերությունը գարնանամուտի կապակցությամբ նոր անակնկալ է պատրաստել: 
 
Երկու տարի ժամկետով գնելով ընկերության մասնաճյուղերում վաճառվող ամենատարբեր մոդելների հեռախոսներից՝ Ucom-ի բաժանորդները կստանան կրկնակի ծավալով ինտերնետ՝ առանց պայմանագրային սահմանափակումների: 
 
Ինչպես մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, առաջարկից կարող են օգտվել ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային ծառայություններից օգտվող բաժանորդները: 
 
Ըստ նրա՝ առաջարկը կգործի ամբողջ գարնան ընթացքում, որպեսզի քաղաքացիները հասցնեն ձեռք բերել հեռախոսներ: 
 
«Մենք նաև հնարավորություն ենք տալիս մեր հին բաժանորդներին վճարային տարբերակով  և բանկերի միջոցով նույնպես ստանալ հեռախոսներ, այսինքն՝ մի շարք հնարավորություններ ունի և հատուկ ենք ժամկետը երկարաձգել, որպեսզի կարողանանք բոլորին սպասարկել»,- ընդգծեց Հ. Եսայանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ, գիգաբայթերը կկրկնապատկվեն՝ կախված ընտրված սակագնային պլանում առկա ներառումներից, մասնավորապես, u Կանխավճարային ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն ստանալու մինչև 12 ԳԲ ինտերնետի ծավալ, իսկ Ունիվերսալ/ Ունիվերսալ Պլյուս ծառայության բաժանորդները կարող են ստանալ մինչև 90 ԳԲ ինտերնետ ծավալ 2 տարի շարունակ։ 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play