Հանրաքվեից հետո նաեւ նոր, լեգիտիմ Սահմանադրության ընդունման գործընթաց կսկսվի` որոշ նախապայմաններով (տեսանյութ)


Հանրաքվեից հետո նաեւ նոր, լեգիտիմ Սահմանադրության ընդունման գործընթաց կսկսվի` որոշ նախապայմաններով (տեսանյութ)

  • 11-03-2020 13:10:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ՀԺ Ապրիլի 5-ի հռչակագրի նախագիծը հրապարակելուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիսում հայտարարեց, որ «մենք ունենք նաեւ պրոբլեմ Սահմանադրության հետ»: 
 
«Ցավոք, Սահմանադրական 3 փոփոխությունները, որ տեղի են ունեցել Հայաստանում, դրանք նույնպես չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը: Եվ հիմա, կա գաղափար, որ այս Սահմանադրական մարտավարական փոփոխությունը իրականացնելուց, ապրիլի 5-ի հանրաքվեին միասնական «այո» ասելուց հետո Հայաստանում կսկսվի նոր լեգիտիմ Սահմանադրության ընդունման գործընթաց»,- հայտարարեց Փաշինյանը:
 
Այնուհետեւ հավելեց, որ պայմանավորվում է, սակայն, որ Կառավարման համակարգի փոփոխություն տեղի չի ունենա, Հայաստանը կմնա խորհրդարանական կառավարման երկիր, որպեսզի չընկալվի, որ ինքը եկել է՝ Սահմանադրությունը փոխում է, որ վարչապետ չլինի, այլ դառնա նախագահ: Բացի այդ, ըստ Փաշինյանի, ճիշտ չէ՝ երկու տարին մեկ կառավարման համակարգ փոխելը:
 
Նա հիշեցրեց նաեւ, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով ձեւավորված է եւ հանգիստ պայմաններում կարող ենք ունենալ Սահմանադրության բարեփոխված, խմբագրված տեքստ:
 
Խոսելով այդ գործընթացի վերջնաժամկետի մասին՝ վարչապետն ասաց, որ 1, 2 տարուց կամ գուցե հաջորդ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ դա կդրվի քվեարկության: Իսկ եթե ժողովուրդը ավելի շուտ ցանկանա՝ միգուցե ավելի շուտ:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը