Մարդիկ տանը սովից չեն մեռնելու. երկու ամսով սառեցրեք վարկերը, վարձավճարները, հարկերը, կոմունալ վճարները


Մարդիկ տանը սովից չեն մեռնելու. երկու ամսով սառեցրեք վարկերը, վարձավճարները, հարկերը, կոմունալ վճարները

  • 16-03-2020 16:30:26   | Հայաստան  |  Հասարակություն

Բանկերը պետք է երկու ամսով սառեցնեն վարկերը։
 
Այն օբյեկտները, որոնք ամսավճարով են աշխատել, պետք է արտակարգ դրության պայմանները հաշվի առնելով սառեցնեն երկու ամսով վարձավճարները։ Նաեւ` հարկերը։  (Հաշվի առնելով, որ մարդիկ եկամուտ չունեմ, որպեսզի վճարեն ամսվա վարձավճարը)։
Իսկ թե ինչ կլինի օրավարձով աշխատող մարդկանց հալը, դրա մասին պետք է մտածի կառավարությունը։ Դա շատ լուրջ խնդիր է։ Մարդիկ տանը սովից չեն մեռնելու։ Էլ չեմ ասում կոմունալ վճարները։ Կառավարությունը պետք է խելամիտ որոշում ընդունի։
 
լրագրող 
գրող - հրապարակախոս 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն